Հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան, հայտնում են դեսպանությունից։ ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության մարմինները պաշտոնապես տեղեկացված են:
Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը: