Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նիկոլ Փաշինյան. Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարությունը ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը

Նիկոլ Փաշինյան. Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարությունը ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը
23.07.2020 | 15:17

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին:

«Հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց մեր դիքերի ուղղությամբ, ՀՀ զինված ուժերը ոչ միայն ետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրանց պատճառեցին էական վնասներ:

Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի՝ ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի ու արդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է», - ասաց վարչապետը:


Նա նշեց, որ Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, որ երկրի ղեկավարությանը ստիպում է նորանոր սադրանքների: «Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ու ևս մեկ անգամ պիտի ընդգծեմ, որ այն դիրքերը, որոնք դարձել են երկու շաբաթվա իրադարձությունների կիզակետ, գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում ու Հայաստանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքները՝ ագրեսիայի վերաբերյալ, պարզապես անհեթեթ է», - ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի բոլոր հարձակումները ետ են մղվել ու հայկական կողմն առավել քան ամրացրել է իր դիրքերը: «Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում ենք չփորձել խոսել ուժի դիրքերից ու սպառնալիքներով, հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև՝ մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են ու չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը», - ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ հայկական բանակը եղել ու մնում է համազգային հպարտության աղբյուր: «Մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից», - ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու Ադրբեջանի հայտարարությունը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը:

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ