Բարձր գնահատական ստացած, բայց բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները Կառավարության դիմաց են: Նրանց են միացել նաև ՀՅԴ երիտասարդական միության անդամները` իրենց աջակցությունը հայտնելու դիմորդներին և ծնողներին: Կառավարության դիմաց էր նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց. «Երեկ ես ընդունեցի դիմորդներին և ծնողներին, դրանից հետո ևս մեկ գրություն ենք հասցեագրել: Ծնողների հետ կապը պահպանում ենք և սպասում ենք պաշտոնական պարզաբանումների, ինչը պետք է որ այսօր լինի, որից հետո մենք էլ կկողմնորոշվենք»,- նշեց նա: