Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ Հարցը ներառված է Կառավարության հուլիսի 23-ի նիստի օրակարգում։ Կառավարության կողմից թեկնածուի առաջադրումից հետո Աժ-ն պետք է քվեարկի նրա օգտին, որ Վահրամ Ավետիսյանը համարվի ՍԴ դատավոր։ Եթե ԱԺ-ն դեմ քվեարկի, կառավարությունը կարող է առաջադրել մեկ այլ թեկնածու։