Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուս փորձագետի սենսացիոն բացահայտումը

Ռուս փորձագետի սենսացիոն բացահայտումը
23.07.2020 | 15:22

Lragir.am-ը գրել է՝ ռուս տնտեսագետ, քաղաքական գործիչ, «Գլոբալիզացիայի խնդիների ինստիտուտ» ՀԿ ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Միխայիլ Դելյագինը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ մոսկովյան լրատվամիջոցներից մեկը զանգել է և գումարի դիմաց մեկնաբանություն է ուզել, որ «Հայաստանը կոնֆլիկտ է հրահրել Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով նրա նավթային ոլորտը»։

«Իմ հարցին, թե ինչու Հայաստանը և հակամարտության որ տարածքում են ադրբեջանական նավթային օբյեկտները, մոսկովյան լրատվամիջոցի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանում է՝ «պարզապես Բաքվի դիրքորոշումն է դա», գրել է Դելյագինը և ավելացրել՝ «եթե վաղը հանկարծ Բաքվի տեսակետը դառնա, որ հայերի ցեղասպանությունը ռուսներն են արել, մոսկովյան լրատվամիջոցները գումարի դիմաց սկսելու են դա հաստատող մեկնաբանություննե՞ր հավաքել»։ Գաղտնիք չէ, թե որքան գումարներ է ծախսում Բաքուն ոչ միայն Ռուսաստանում, այլեւ այլ երկրներում եւ միջազգային կառույցներում Հայաստանի դեմ լոբբինգի համար: Նախորդ տարի լուրջ սկանդալ բռնկվեց Եվրախորհրդարանում, որտեղ բացահայտվեցին Բաքվի փողերով կոռուպցիոն գործունեության փաստեր:

Եվրախորհրդարանը ծանր իմիջային հարված ստացավ, իր հերթին, այդ հանգամանքը նպաստեց նրան, որ այդ կառույցում ցանկացած հակահայկական քայլ անմիջապես ասոցացվելու է Բաքվի կաշառքների հետ: Ռուսաստանի մեդիա-քաղաքական շրջանակներում Բաքվի փողերն առավել մեծ մասշտաբով ու ազատությամբ են գործում, հաշվի առնելով թե այդ շրջանակների մենթալ-կոռուպցիոն բնույթը, թե Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության բնույթն ու ուղղվածությունը: Ռուսական ԶԼՄ-ները կաշառելու մասին բոլորը գիտեն, սակայն Դելյագինի հայտարարությունը փաստացի առաջին հրապարակային հաստատումն է, որը որպես նախադեպ ունենալու է նույն արդյունքը, ինչ Եվրախորհրդարանի պարագայում:


Ընդհանրապես, ահռելի գումարներ ծասելով այս ամենի վրա, Բաքուն առայժմ չի արձանագրել քիչ թե շատ նշանակալի արդյունքներ, մասնավորապես՝ տարածքային ամբողջության վերաբերյալ թեզի միանշանակ ներառումը միջազգային տարբեր փաստաթղթերում: Մյուս կողմից, Բաքվից կաշառվածության կանխավարկածը կարող է լուրջ հաղթաթուղթ լինել հայկական կողմի համար տարբեր ատյանների հետ աշխատանքում:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ