Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էմանուել Մակրոն․Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները ոտնահարողների դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել

Էմանուել Մակրոն․Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները ոտնահարողների դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել
23.07.2020 | 23:12

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համոզմամբ՝ Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանների ոտնահարման ցանկացած դեպք պետք է արժանանա ԵՄ կոշտ հակազդեցությանը։

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպմանը Մակրոնն ասել է. «Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ Ֆրանսիան Թուրքիայի կողմից Կիպրոսի և Հունաստանի ինքնիշխանության ոտնահարմանն ուղղված գործողությունների համատեքստում իր լիակատար աջակցությունն է հայտնում այդ պետություններին։ Անընդունելի է, երբ ԵՄ անդամ պետությունների ծովային սահմանների անձեռնմխելիությունը ոտնահարվում է կամ վտանգվում»: «Նման գործողությունների հեղինակների դեմ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել։ Հունաստանն ու Կիպրոսը այս հարցում Ֆրանսիայի լիակատար աջակցությունն ունեն», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ