Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Գեորգի Գախարիա․ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում

Գեորգի Գախարիա․ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում
23.07.2020 | 23:13

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում նշել է, որ կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ է նկատվում։ «Երեկ Վրաստանի տարածքում 24 նոր դեպք էր արձանագրվել, այսօր՝ 12։ Թեև մենք վերահսկում ենք իրավիճակը, և վարակի տարածման տեմպերը կառավարելի են, այնուհանդերձ, զգոնությունը կորցնել պետք չէ», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։


Վերջին օրերին հայտնաբերված դեպքերի մեծ մասը կենտրոնացած է ադրբեջանցիներով բնակեցված Գարդաբանիի շրջանի 3 գյուղերում, որտեղ բնակչության ընդհանուր թիվը գերազանցում է 7 000-ը։ Գախարիայի խոսքով՝ Գարդաբանիի գյուղերում ակտիվ թեստավորում է իրականացվում։ Վրաստանի վարչապետը չի բացառում, որ վարակակիրների թվի աճի դեպքում Գարդաբանիի շրջանում կարող է լիարժեք կարանտին սահմանվել։

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ