ԵՄ-ն Ուկրաինային 1 միլիարդ 200 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակություն կհատկացնի՝ կորոնավիրուսի տնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով։ Բրյուսելում հուշագիր են ստորագրել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ ԵՄ սահմանակից պետություններին շուրջ երեք միլիարդ եվրո ընդհանուր ծավալի շտապ ֆինանսական օժանդակություն հատկացնելու մասին որոշումը ԵՄ ղեկավարները կայացրել էին ապրիլի 22-ին։