Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բոլորը գիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ն ավարտել-չավարտելու պատմությունը, քչերը գիտեն ընդունվելու պատմությունը

Բոլորը գիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ն ավարտել-չավարտելու պատմությունը, քչերը գիտեն ընդունվելու պատմությունը
23.07.2020 | 23:17

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բոլորը գիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՊՀ-ն ավարտել-չավարտելու պատմությունը, բայց քչերը գիտեն ընդունվելու պատմությունը։


1991-ի ամռանը, երբ Հայաստանը դեռ խորհրդարանական էր, իսկ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, տեղի ունեցան աննախադեպ ընդունելության քննություններ։ Բավարար գնահատականներ ստացած, բայց չընդունված դիմորդները սկսեցին Կառավարության դիմաց նստացույց անել, ինչից հետո վարչապետի հրամանով, բոլոր նրանք, որոնք բավարար գնահատականներ էին ստացել, բայց չէին հաղթահարել մրցույթը, հրամանագրվեցին որպես ուսանողներ։
Նիկոլ Փաշինյանն այդ ուսանողներից մեկն էր»:

Դիտվել է՝ 1838

Մեկնաբանություններ