Բելառուսը կորոնավիրուսային համավարակի պայմաններում կարողացել է հաղթահարել աշխատանքի շուկայում բացասական երևույթները և թույլ չտալ գործազրկության աճ, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հինգշաբթի երկրի տնտեսական բլոկի ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ժամանակ:
«Մեզ հաջողվել է խուսափել աղետից, որը տեղի է ունեցել նույնիսկ մեր հարևանների մոտ: Հենց աղետ, որովհետև նույնիսկ աշխարհի ամենաուժեղ պետություններին չի բավարարել հաստատունության կուտակված պաշարը՝ հասարակության մեջ անդորրը պահպանելու համար», - նշել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ տնտեսության մեջ զբաղվածությունը պետք է ապահվվի ձեռնարկությունների կայուն և արդյունավետ աշխատանքով, ոչ թե նրանոավ, որ երբեմն արհեստականորեն պահում են մարդկանց: