Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել այն տերությունների դեմ, որոնք ներքաշված են Լիբիայի հակամարտության մեջ, քանի որ նման միջոցառումները, իր կարծիքով, կօգնեն հասնելու իրադրության կարգավորման:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ, ինչ օտարերկրյա տերություն էլ լինի, խախտի զենքի մատակարարումների էմբարգոն: Եվրամիության IRINI գործողությունը ԵՄ-ի պատասխաններից մեկն է, բայց անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել՝ ավելի մեծ հուսալիության հասնելու համար: Եվս մեկ փուլ կարող է դառնալ պատժամիջոցների սահմանումը: Դա անհրաժեշտ պայման է հրադադարի ձեռքբերման համար և իսկական դինամիկա դեպի Լիբիայի հակամարտության քաղաքական լուծում տանող ճանապարհին»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ ընդունելով Կիպրոսի ղեկավար Նիկոս Անաստասիադիսին: Հեռարձակումը սոցցանցերում իրականացրել է Ելիսեյան պալատը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիան ջանքեր կգործադրի Լիբիայում հակամարտության հետագա կարգավորման համար: Մակրոնը նաեւ ընդգծել է, որ Եվրոպան պետք է «հանգամանորեն քննության ենթարկի անվտանգության թեման միջերկրածովյան տարածաշրջանում: