Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ռուսաստանը հորդորել է Թուրքիային զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում

Ռուսաստանը հորդորել է Թուրքիային զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում
24.07.2020 | 14:08

ՌԴ ԱԳ նախարարը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Մոսկվան ընդգծել է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում հավասարակշիռ մոտեցում որդեգրելու և կողմերի վրա զսպող ազդեցություն թողնելու կարևորությունը` իրավիճակի հետագա սրացումը կանխելու, սահմանի անվտանգությունը երաշխավորելու և ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ջանքերը ակտիվացնելու համար:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել են զարգացնել Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը` ի շահ տարածաշրջանի կայունացման: Այլ մանրամասներ չեն նշվում:
Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո Թուրքիայի ՊՆ նախարարը հայտարարել էր, թե հայերը «անպայման պատասխան կտան իրենց արածի համար»: Քանիցս նույնպիսի կամ նման բովանդակությամբ հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի նախագահը, ԱԳ նախարարը և ԱԳՆ, խորհրդարանականները, Ազգային անվտանգության խորհուրդը: Երևանը դատապարտել է այդ հայտարարությունները՝ շեշտելով, որ Անկարան «այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության սպառնալիք»:

Դիտվել է՝ 2581

Մեկնաբանություններ