Հուլիսի 23-ի լույս 24 գիշերը, նաև առավոտյան հարաբերական անդորրը հայ-ադրբեջանական սաահմանին պահպանվել է՝ տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ֆեյսբուքում նա գրել է. «Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց»: