Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՌԴ ԱԳՆ. Երևանն ու Բաքուն բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ նախաձեռնություններ են ներկայացնում

ՌԴ ԱԳՆ. Երևանն ու Բաքուն բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ նախաձեռնություններ են ներկայացնում
24.07.2020 | 14:10

Երևանն ու Բաքուն տարբեր նախաձեռնություններ են ներկայացնում` բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Մարիա Զախարովան չի մանրամասնել առաջարկների բովանդակությունը, սակայն պնդել է, որ Մոսկվան քննարկում է կողմերի հետ:

«Ակնկալում ենք, որ երբ կվերացվեն միջազգային չվերթների արգելանքները, հնարավորություն կստեղծվի առարկայական մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ողջ շրջանակը», - ասել է նա: Հիշեցնելով, որ Կրեմլը առավելագույն զսպվածության կոչ է արել կողմերին, Զախարովան նշել է` Ռուսաստանը կոնկրետ քայլեր է ձեռնարկում Մինսկի խմբի, երկկողմ հարաբերությունների ձևաչափերով` լարվածության հետագա սրացումը կանխելու համար:

Դիտվել է՝ 2565

Մեկնաբանություններ