Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ
24.07.2020 | 14:15

ՌԴ ԱԳՆ Նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 23-ին հանդիպել է Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Կիևսկայա պլոշադ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի և «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը ՌԴ տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում՝ երկրի օրենսդրությանը համապատասխան: Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարևորությունը՝ ազգային պատկանելիության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար: Կարևորվել է համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի և Երևանի հարաբերությունների բարելավման համար պայմանների ստեղծման գործում»:

Դիտվել է՝ 2385

Մեկնաբանություններ