Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Այս կռվասեր տարածաշրջանային պետությունը «գլխացավանք» է դարձել թե Մոսկվայի, թե Վաշինգտոնի համար

Այս կռվասեր տարածաշրջանային պետությունը «գլխացավանք» է դարձել թե Մոսկվայի, թե Վաշինգտոնի համար
24.07.2020 | 14:17

The Washington Post-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանն ու դրա շրջանակում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին՝ նկատելով, որ մոլի թշնամիները որպես համանախագահ են հանդես գալիս մի խմբում, որը փորձում է երկու պետությունների միջև խաղաղության հաստատման հասնել: Խոսելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին բախումների մասին՝ The Washington Post-ը գրում է, որ այս պարագայում տեղի է ունեցել Մոսկվայի և Վաշինգտոնի շահերի հազվադեպ համընկնում: «Սակայն այս բարդ դիվանագիտության հետագա ընթացքը բարդացնում է մի հանգամանք՝ Թուրքիայի ներգրավվածությունը. այս կռվասեր տարածաշրջանային պետությունը «գլխացավանք» է դարձել թե Մոսկվայի, թե Վաշինգտոնի համար»,-նշում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ Թուրքիան սպառնացել է միջամտել հայ-ադրբեջանական կռվին: Վերադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ հեղինակը գրում է, որ ռուս և ամերիկացի դիվանագետները միանման արձագանք են տվել կատարվածին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել բանակցել Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ ենթադրաբար Ռուսաստանի հետ համագործակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ն ևս նմանատիպ հայտարարություն է տարածել՝ իր օգնությունն առաջարկելով լարվածության թուլացման հարցում:

«ԱՄՆ-ը տարածաշրջանում բարդ հակամարտությունների հետ կապված մի շարք նպատակներ ունի, ինչը նշանակում է, որ ցանկացած դիվանագիտական գործունեություն կարող է մի հարվածով երեք նապաստակ խփելու խորամանկ քայլ լինել: ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են գրեթե «սառը պատերազմի» ժամանակահատվածի մակարդակին: Նախագահ Դոնալդ Թրամփն ընտրվելուց հետո ասում է, որ կցանկանար բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն ներկայում ցանկացած ուղղակի շփում վիճահարույց կլինի, և Թրամփը դժվար թե նման փորձ անի, քանի որ դրա համար չափազանց բարձր քաղաքական գին կվճարի: Մինչդեռ Մինսկի խմբի տարբերակը կարող է քաղաքական առումով ընդունելի լինել: Այս պարագայում շարունակում է վիճահարույց մնալ Թուրքիան»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ նրա վարած նեոօսմանյան ռազմավարությունն արտահայտվում է Սիրիայում, Իրաքում և Լիբիայում ռազմական ներխուժումներով, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմամբ, հակահայկական քարոզչությամբ, Էգեյան ծովում Հունաստանին բարկացնող նավթարդյունահանման ծրագրերով: Միևնույն ժամանակ Էրդողանը «ֆլիրտ» է անում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. այս երկուսի պարը զուգակցվում է ջերմ ողջագուրանքներով, որոնք ընդհատվում են մեկը մյուսի ոտքերն ուժեղ տրորելու պահերով: Թեև Էրդողանը Վաշինգտոնին արհամարհեց՝ Ռուսաստանից գնելով С-400 հակահրթիռային պաշտպանական համակարգերը, սակայն Ռուսաստանին հարվածներ է հասցնում Սիրիայում և Լիբիայում, որտեղ թուրքական վարձկանները կռվում են ընդդեմ Մոսկվայի վարձկանների:

Իսկ ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը խուսափել այս խառը իրավիճակն ավելի խառնելուց: Եթե նման փորձ ձեռնարկի, հավանական է, որ Ռուսաստանին ու Թուրքիային դրդի հարաբերությունների սրման: Մինչդեռ ՄԽ համանախագահության շրջանակում դիվանագիտական գործունեություն վարելն ավելի լավ գաղափար է: Դա այնպիսի ծանրակշիռ դիվանագիտական հարթակ է, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը դեռևս ակտիվորեն համագործակցում են. Հայաստանն ու Ադրբեջանն, ինչպես երևում է, կողմ են գերտերությունների միջնորդությանը: Այս փոքր պատերազմական վերքին մեծանալ թույլ տալն ու հայ և ադրբեջանցի հազարավոր զոհերի սպառնալիք առաջացնելը սխալ կլինի: Նման վեճերի կարգավորման փորձը հաճախ անշնորհակալ գործ է, սակայն այս պարագայում արժե փորձել»,-եզրափակել է աղբյուրը:

Դիտվել է՝ 2401

Մեկնաբանություններ