Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լոս Անջելեսում հայերի և ադրբեջանցիների բախումներից հետո ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Լոս Անջելեսում հայերի և ադրբեջանցիների բախումներից հետո ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
24.07.2020 | 14:18

Հուլիսի 23-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիթցենբերգերը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ և հանդիպել ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ՝ տեղեկացնում է minval.az կայքը: Խալաֆովն ԱՄՆ դեսպանին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին իբր «հայկական կողմի սադրանքների մասին», իսկ «որոշ սադրանքներ էլ տեղի են ունեցել հենց ԱՄՆ-ում»: Դեսպանը նշել է, որ հանդիպմանը բարձրացված հարցերը, ներառյալ՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովելու համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հարցը, կբարձրացվեն պաշտոնական Վաշինգտոնի մոտ:
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Լոս Անջելես քաղաքում, ՀՅԴ երիտասադրական կազմակերպության անդամների մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների:Բողոքի ցույցը մեկնարկել է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան՝ հայկական ազգագրական երգ ու պարի ուղեկցությամբ:
Ադրբեջանի հյուպատոսության մոտ հավաքվել են նաև ադրբեջանցիներ, բախում է սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև:

Դիտվել է՝ 2378

Մեկնաբանություններ