Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՌԲԿ-ն անդրադարձել է Մոսկվայի «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնից «հայկական ապրանքների անհետացմանը»

ՌԲԿ-ն անդրադարձել է Մոսկվայի «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնից «հայկական ապրանքների անհետացմանը»
24.07.2020 | 14:19

«Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնների վաճառասեղաններից հանվել են հայկական արտադրության պահածոյացված մթերքը, հանքային ջուրը և ալկոհոլը, ՌԲԿ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Առավոտից մեզ են դիմել խոշոր հայ արտահանողներ, պատմել են, որ «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնների ամբողջ ցանցից, որը պատկանում է Արազ Ագալարովին և հարևան երկրի այլ անձանց, հանել են հայկական արտադրության բոլոր ապրանքները»,- ասել է Տողանյանը։ Նրա խոսքով՝ խոսքը պահածոյացված մթերքի, հանքային ջրի և ալկոհոլի մասին է, որոնց փոխարինել են «Ադրբեջանում արտադրված ապրանքները»։ «Սա արդեն սադրանք է՝ ուղղված Ռուսաստանի առևտրային կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մեր տրամադրության տակ կան հայկական ընկերությունների և դիլերների էլեկտրոնային նամակագրություններ առևտրի կենտրոնի մենեջերների հետ»,- ընդգծել է նա։

Տողանյանի խոսքով՝ այդ մասին տեղեկացրել է համապատասխան գերատեսչություններին։ «Արմտորգ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բաբայանը ՌԲԿ-ի հետ զրույցում ասել է․ «Այսօր ընկերության աշխատակիցները մտել են առևտրի կենտրոն՝ ապրանքներ ցուցադրելու համար, և հասկացել, որ հայկական արտադրության ապրանքները՝ մուրաբաները, հյութերը, կոմպոտները և պահածոները ցուցադրված չեն վաճառասեղաններին։ Միևնույն պատկերն է եղել ցանցի բոլոր 6 խանութներում»: «Կրոկուս գրուպում» («Տվոյ Դոմ» հիպերմարկետների ցանցի սեփականատեր) հրաժարվել են մեկնաբանել ։

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ