Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պաղեստինը նշել է Իսրայելի հետ բանակցությունների իր պայմանը

Պաղեստինը նշել է Իսրայելի հետ բանակցությունների իր պայմանը
24.07.2020 | 14:21

Ըստ WAFA գործակալության, Պաղեստինի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են երկխոսություն սկսել Իսրայելի հետ, եթե Իսրայելի կառավարությունը հրաժարվի Պաղեստինի տարածքները բռնակցելու միակողմանի ծրագրից:


Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ հեռախոսազրույցում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը նշել է, որ հողերի բռնակցումը դադարեցնելուց հետո պատրաստ է Իսրայելի իշխանությունների հետ բանակցություններ սկսել միջազգային կանոնակարգի հիման վրա՝ Միջին Արևելքի քառյակի (ՌԴ, ՄԱԿ, ԱՄՆ, ԵՄ) կամ այլ երկրների հովանու ներքո: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Հորդանանի Արևմտյան ափի մի մասի անեքսիան իրականացվելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մշակված «դարի գործարքի» շրջանակներում:

Դիտվել է՝ 2840

Մեկնաբանություններ