Կադրային փոփոխություններ են կատարվել «Միացյալ մեքենաշինական գործարաններ» ՀԲԸ-ում: Տնօրենների խորհուրդը 2020թ. հուլիսի 22-ին հաստատել է «Միացյալ մեքենաշինական գործարաններ /ՄՄԳ/» ՀԲԸ-ում նոր նշանակումները: Այս մասին գրում է 168.am-ը, հղում անելով www.metalinfo.ru կայքին:
Գազպրոմբանկի կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Տիգրան Խաչատուրովը տնօրենների խորհրդի նիստի ժամանակ նշել է. «ՄՄԳ» խումբը Բանկի համար ռազմավարական կարևոր գործընկեր է: Խմբի զարգացումը, այդ թվում բիզնեսի նոր ուղղությունների զարգացումը մեզ համար անկյունաքարային առաջնահերթություններից է: Դրված խնդիրների հաջող լուծման համար որոշում է ընդունվել Տնօրենների խորհրդի նոր կազմ ձևավորել, որի նախագահ է ընտրվել Կարեն Վիլհելմի Կարապետյանը»: