Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Քննարկում Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքի վերաբերյալ

Քննարկում Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգման ընթացքի վերաբերյալ
24.07.2020 | 18:48

Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանդիպում են ունեցել Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում շինարարություն իրականացնող կապալառու կազմակերպությունների‚ տեխնիկական հսկողություն կատարող ընկերության թիմի անդամների‚ նախագծող կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Մ6 ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների առաջընթացը‚ առկա խնդիրներն ու դրանց հրատապ լուծման ուղղությունները։

Տեխնիկական հսկողություն կատարող ընկերության թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսը ներկայացրել է աշխատանքների կարգավիճակը հիմնանորոգվող ճանապարհի երեք հատվածներում։ Նա‚ մասնավորապես‚ նկատել է‚ որ առկա են որոշակի հարցեր‚ որոնք առնչվում են ենթակառուցվածքներին‚ ստորին հենապատերի կառուցմանը‚ ճանապարհի որոշ հատվածների ծրագծի փոփոխության կամ ճանապարհի լայնացման հետևանքով լրացուցիչ հողօտարումների և սեփականատերերին փոխհատուցումների անհրաժեշտությանը և այլն։ Սրանք խնդիրներ են‚ որոնք խոչընդոտում են շինարարական աշխատանքների ընթացքին։


Տեխնիկական հսկողություն կատարող ընկերության թիմի ղեկավարը բարձրացված հարցերի վերաբերյալ արել է մի շարք առաջարկներ. մասնավորապես‚ ստորին հենապատերի հետ կապված առաջարկվում է կատարել ամրանավորված լիցք‚ ինչը նոր տեխնոլոգիա է Հայաստանում։ Քննարկվել են Ալավերդի քաղաքի՝ զուգահեռ երկու կամուրջների վերակառուցման առանձնահատկությունները։ Մ6 միջպետական ճանապարհի որոշ հատվածներում կատարվել է ասֆալտապատում‚ սակայն որոշ հատվածներում էլ ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը ձգձգվում է ենթակառուցվածքները վերամոնտաժելու պատճառով։


Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանձնարարել են տեխհսկողին‚ շինարարին և նախագծողին մանրակրկիտ ուսումնասիրել առաջացած խնդիրները‚ հաշվի առնելով բոլոր ռիսկերը՝ ընտրել խնդիրների լուծման օպտիմալ տարբերակները։
Հանձնարարվել է նաև բոլոր աշխատանքներում ապահովել բարձր որակ։

Դիտվել է՝ 2552

Մեկնաբանություններ