Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պուտին․ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար

Պուտին․ Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար
24.07.2020 | 21:12

ՌԴ նախագահն Անվտանգության խորհրդի նիստում կրկին քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ընդգծելով՝ դա շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար։

«Անդրադարձ է եղել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հարաբերություններին, այդ թվում՝ Հայաստանին ու Ադրբեջանին՝ այդ երկրների սահմանին շարունակվող լարվածության լույսի ներքո», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այլ մանրամասներ նա չի ներկայացրել։
ՌԴ անվտանգության խորհուրդը՝ նախագահ Պուտինի ղեկավարությամբ, արդեն երկրորդ անգամ է անդրադառնում հայ-ադրբեջանական վերջին լարվածությանը։ Հարցը քննարկվել էր նաև մեկ շաբաթ առաջ, որից հետո Մոսկվան հայտարարել էր՝ պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ:

Դիտվել է՝ 3687

Մեկնաբանություններ