Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հակակառավարական ցույցերից հետո Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ արեց 5 նախարարի

Հակակառավարական ցույցերից հետո Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ արեց 5 նախարարի
24.07.2020 | 21:14

Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել կառավարության 5 անդամների՝ ֆինանսների, ներքին գործերի, էկոնոմիկայի, առողջապահության ու զբոսաշրջության նախարարներին։ Կադրային փոփոխությունների առաջարկը ներկայացրել էր վարչապետ Բոյկո Բորիսովը՝ հակակառավարական ցույցերից հետո։ Երկու շաբաթ է՝ հազարավոր ցուցարարներ պահանջում են կառավարության ու գլխավոր դատախազի հրաժարականը՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի և օլիգարխներին հովանավորելու մեջ։ Արձագանքելով նախարարներից մի քանիսին պաշտոնանկ անելու վարչապետի որոշմանը՝ ցուցարարները պնդել են, որ իրենց պահանջը մնում է ուժի մեջ: «Այս քայլերով ընդամենը փորձ է արվում ժամանակ ձգել, մինչդեռ տևական լուծումը պահանջում է կառավարության լուծարում և նոր ու ժողովրդավարական ընտրություններ»՝ հայտարարել է վարչապետի ընդդիմախոս, երկրի նախագահ Ռումեն Ռադևը։

Դիտվել է՝ 3880

Մեկնաբանություններ