Աժ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է հարուցված քրեական գործի շրջանակներում: Դատախազությունը, հղվելով նախաքննության գաղտնիությանը, չի հայտնում, թե ինչ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել պատգամավորը: Սերգեյ Բագրատյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նրա հեռախոսն անջատված է: