Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ադրբեջանական կողմը փորձում է սահմանին առկա լարված իրավիճակը տեղափոխել ՌԴ տարածք և ստեղծել հակամարտություն երկու համայնքի միջև

Ադրբեջանական կողմը փորձում է սահմանին առկա լարված իրավիճակը տեղափոխել ՌԴ տարածք և ստեղծել հակամարտություն երկու համայնքի միջև
24.07.2020 | 21:17

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը վերջին օրերին արձանագրում է դեպքեր, երբ ադրբեջանական կողմը փորձում է հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը տեղափոխել ՌԴ տարածք և ստեղծել հակամարտություն երկու համայնքի միջև:

«Այդ դրսևորումները տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ կապված են Ադրբեջանի իշխանությունների հետ: Անցած գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվել են բազմաթիվ սադրանքներով, նաև հայերի վրա հարձակումը, ցավոք, ևս մեկ անգամ ցույց են տալիս ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր բնույթը: Այս սադրանքների նպատակն է խաթարել Ռուսաստանում ազգամիջյան ներդաշնակության հիմքերը, նպաստել բազմազգ հասարակության մեջ լարվածության աճին և երկրում կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծել:
Այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունների, սադրանքների այլ փորձերի մասին դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցներ տեղեկացրել են ՌԴ համապատասխան մարմիններին: Մենք կարծում ենք, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը կարգավորելու, հետագա զարգացումներից խուսափելու համար: Ռուսաստանի տարածքում տեղակայված տնտեսվարող սուբյեկտները, անկախ ազգությունից և քաղաքացիությունից, պետք է հետևեն ՌԴ օրենքներին:
Միևնույն ժամանակ ելնելով ստեղծված իրավիճակից և հայկական համայնքին զանազան սադրիչ գործողություններում ներգրավելու փորձերից՝ մենք մեր հայրենակիցներին խնդրում ենք լինել զգոն, զսպված և չտրվել սադրանքների, չմասնակցել տարբեր կողմերի գործողություններին կամ նախաձեռնություններին, որոնք կազմակերպվել են՝ ի պատասխան ադրբեջանական կողմի սադրանքների:


Մենք շարունակում ենք աշխատել ծագած խնդիրները լուծելու ուղղությամբ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան հանգստությունը պահպանելու սկզբունքին:
Ցանկացած սադրիչ դրսևորումների առկայության դեպքում խնդրում ենք անմիջապես հայտնել դեսպանատան, Ռուսաստանի հայերի միության և այլ կառույցների թեժ գծերին, ինչպես նաև կապ հաստատել իրավապահ մարմինների հետ», - նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 4259

Մեկնաբանություններ