Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 36996

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 36996
25.07.2020 | 14:51

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 383-ով՝ հասնելով 36 996-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 509-ով և հասել 26243-ի, իրականացվել է 1850 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 155664-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է.«Պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 920-ի: Բուժվում է 9833 մարդ:

Դիտվել է՝ 3874

Մեկնաբանություններ