Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը առնչություն չունի ԿԳՄՍՆ-ի ներկայացրած պատմության ծրագրերի հետ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը առնչություն չունի ԿԳՄՍՆ-ի ներկայացրած պատմության ծրագրերի հետ
25.07.2020 | 14:55

ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԿԳՄՍՆ-ի ներկայացրած պատմության ծրագրերի նախագծերին։

«ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը` իբրև ուրույն գիտական միավոր, հայտարարում է, որ որևէ առնչություն չունի ներկայումս ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերի հետ՝ «Ես և իմ հայրենիքը», «Ես, իմ հայրենիքն ու աշխարհը», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն»։ Պատմության ծրագրերի նախագծերը երբևէ չեն քննարկվել Համաշխարհային պատմության ամբիոնում և չեն ստացել ամբիոնի երաշխավորությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 4760

Մեկնաբանություններ