Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դմիտրի Մեդվեդև. Ադրբեջանը և Հայաստանը պետք է զերծ մնան չմտածված գործողություններից

Դմիտրի Մեդվեդև. Ադրբեջանը և Հայաստանը պետք է զերծ մնան չմտածված գործողություններից
25.07.2020 | 14:56

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Երևանին և Բաքվին ձեռնպահ մնալ չմտածված գործողություններից: Մեդվեդևը Ֆեյսբուքում ներկայացրել է հարցերը, որ քննարկվել են ՌԴ նախագահի և Անվտանգության խորհրդի մշտական անդամների հանդիպման ժամանակ՝ նշելով, որ ուշադրություն է դարձվել նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանին շարունակվող սրմանը: «Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից», - նշել է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը:

Դիտվել է՝ 4832

Մեկնաբանություններ