Մոսկվայում ադրբեջանական և հայկական համայնքների ներկայացուցիչների միջև հերթական բախումն է տեղի ունեցել՝ հաղորդում է РБК-ն: «Սալարևո» մետրոյի մոտ՝ «Արմյանսկիյ դոմ» ռեստորանի հարևանությամբ, տեղի ունեցած բախման մասին տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի ադրբեջանցիների միության փոխնախագահ Էլունուր Գուսեյնովը: Տեղեկությունը մեկնաբանել են նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչները:
«Միայն համացանցում տեղեկությունը կա. հարձակվել են, մոտ 10 րոպե է տևել, կոտրել են ցուցափեղկերը և գնացել»,- պարբերականը փոխանցում է «Ռուսաստանի հայերի միավորման» համանախագահ Դավիթ Տոնոյանի խոսքերը: Մոսկվայի Մարյինո շրջանում, ուրբաթ գիշերը ավելի քան քսանհինգ մարդ է ձերբակալվել մի շարք ավազակային հարձակումների և խուլիգանությունների պատճառով: