Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ֆրանսիայի առողջապահության նախարարը չի բացառել COVID-ի պատճառով երկրորդ անգամ սահմանների փակումը

Ֆրանսիայի առողջապահության նախարարը չի բացառել COVID-ի պատճառով երկրորդ անգամ սահմանների փակումը
25.07.2020 | 15:00

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հարցազրույցներից մեկում նշել է, որ չի կարող բացառել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պայմաններում երկրորդ անգամ երկրի սահմանների փակումը: Ֆրանսիայի իշխանությունները հորդորել էին քաղաքացիներին խուսափել այցելել Կատալոնիա այնտեղ համավարակի տարածման պատճառով:

«Նախապես հնարավոր չէ ոչինչ բացառել: Մի օր մենք խստացրինք որոշ շրջանների հետ սահմանների վերահսկողությունը, հատկապես Ֆրանսիայի և Գերմանիայի միջև: Կարևոր է պահպանել փոխադարձության սկզբունքը, պահպանել երկխոսությունը, կիսվել և փոխանակվել տեղեկատվությամբ, իսկ անհրաժեշտության դեքպում նաև համաձայնեցնել քայլերը»,-շեշտել է նախարարը: Վերանն ընդգծել է, որ երկրորդ անգամ համընդհանուր մեկուսացման գինը սոցիալական, տնտեսական և հոգաբանական առումով կարող է չափազանց բարձր լինել:

Դիտվել է՝ 5053

Մեկնաբանություններ