Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հունաստանն ու Թուրքիան դատապարտել են միմյանց

Հունաստանն ու Թուրքիան դատապարտել են միմյանց
26.07.2020 | 00:48

Հունաստանն ու Թուրքիան վերստին դատապարտել են միմյանց՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում մահմեդական աղոթքից հետո, որն առաջինն էր 86 տարվա մեջ։ Ուրբաթօրյա նամազին մասնակցել էր նախագահ Ռեջեփ Էրդողանը, ում նախաձեռնությամբ էլ բյուզանդական տաճարը զրկվել է թանգարանի կարգավիճակից։ «Դա ոչ թե հզորության, այլ՝ թուլության նշան էր», - հայտարարել է Հունաստանի վարչապետը, ԱԳՆ-էլ պնդել է՝ «21-րդ դարում միջազգային հանրությունը ապշահար հետևում է, թե ինչպես է կրոնական ու ազգայնական մոլեռանդությունն աճում ժամանակակից Թուրքիայում»։
Անկարան հակադարձել է, թե տաճարը գտնվում է իր երկրի տարածքում, և որոշումները կայացնելու իրավունքը պատկանում է միայն իր ժողովրդին։

Դիտվել է՝ 4583

Մեկնաբանություններ