Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԵՄ-ն և ԱՀԿ-ն մեծաքանակ օգնություն են տրամադրել Վրաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԵՄ-ն և ԱՀԿ-ն մեծաքանակ օգնություն են տրամադրել Վրաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
26.07.2020 | 00:52

Վրաստանը բժշկական իրերի տեսքով մեծաքանակ օգնություն է ստացել Եվրամիությունից և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից` կորոնավիրուսի համավարակի դեմ արդյունավետ և անվտանգ պայքար մղելու համար՝ տեղեկացնում է kvira.ge կայքը: ԵՄ ֆինանսավորման և ԱՀԿ-ի ջանքերի միջոցով Վրաստան է ուղարկվել անհատական պաշտպանության շուրջ 1,5 միլիոն միջոց, որում ներառվել են 13 200 պաշտպանիչ ակնոց, 30 000 բժշկական պաշտպանիչ հագուստ, 1 միլիոն բժշկական դիմակ, 328 000 ռեսպիրատոր և այլ բժշկական իրեր: Օգնությունը հնարավորություն կտա Վրաստանին ավելի լավ պայքարել համավարակի դեմ: Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1117 դեպք, վարակման հետևանքով մահացել է 16 մարդ:

Դիտվել է՝ 4661

Մեկնաբանություններ