Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 37317

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 37317
26.07.2020 | 13:12

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 321-ով՝ հասնելով 37317-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 235-ով և հասել 26478-ի, իրականացվել է 1488 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 157152-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 63 (կին), 65 (կին), 67 (տղամարդ), 86 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 705-ի, ևս 220 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: բուժվում է 9914 մարդ:

Դիտվել է՝ 2663

Մեկնաբանություններ