Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վլադիմիր Լեպեխինը՝ ՌԴ-ում հայերի վրա ադրբեջանցիների հարձակման մասին

Վլադիմիր Լեպեխինը՝ ՌԴ-ում հայերի վրա ադրբեջանցիների հարձակման մասին
26.07.2020 | 13:14

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի խոսքով՝ Մոսկվայում հայկական պետհամարանիշներով մեքենաների վրա ադրբեջանցիների ռեզոնանսային հարձակման վերաբերյալ ամենաադեկվատ և խիստ գնահատականը տվել է հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ Մոսկվայում տեղի ունեցածից օրեր առաջ, մեկնաբանելով Բաքվում հակահայկական հողի վրա անկարգություններ կազմակերպած երիտասարդների մասսայական ելույթները՝ Ադրբեջանի նախագահը նշեց, որ չնայած երկրում հայրենասիրության կտրուկ բռնկմանը և Հայաստանի հետ պատերազմի կոչերին, ամեն դեպքում, ազգային բանակ անցնելու համար դիմել էր ընդամենը 150 մարդ: «Այսինքն՝ ծնողների փողերով Մոսկվայում հաստատված մի քանի երիտասարդների (որոնք ըստ էության անարգում են բազմազգ Ադրբեջանը-Վ.Լ.) ռազմատենչությունը ոչ միայն ցուցադրական է, այլ նաև վախկոտ և կեղծ,- ասաց նա,-մի կողմից՝ կոչ անելով պատերազմի, հայտարարելով, որ պատրաստ են սպանել ազգությամբ հայերին, այդ երկրի պսևդոհայրենասերները պատրաստ են «պատերազմել» բացառապես հեռու հայ-ադրբեջաբական սահմանից և ոչ թե զինվորականների դեմ, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց, այլ՝ հայկական ծիրանների և խաղաղ քաղաքացիների, որ ապրում են այլ երկրի մայրաքաղաքում, որը հաց և արյուն է տալիս տալիս բոլոր ազգերին և տարբեր հավատքներ դավանողներին»:


Վլադիմիր Լեպեխինի խոսքով՝ ռուսական ԶԼՄ-ներում այսօր գրում են, որ Մոսկվայում սկսվել է իսկական պատերազմ ադրբեջանցիների և հայերի միջև, հայտնում են միմյանց վրա հարձակումների և պատերազմի մասին, երկու կողմերից հնչող հայտարարությունների մասին: «Ամեն դեպքում, ցանկացած անաչառ վերլուծություն ցույց է տալիս, որ այս միջադեպերի մեծ մասում ավելի ագրեսիվ կողմ են ադրբեջանական սփյուռքի որոշ ներկայացուցիչներ՝ հիմնականում մարգինալացված երիտասարդությունը»,- նկատեց ռուսաստանցի քաղաքագետը:


Նա նաև համոզմունք հայտնեց, որ Մոսկվայում հայերի վրա հարձակումները չեն կազմակերպվել պաշտոնական Բաքվի կողմից: Նա ենթադրեց, որ ՌԴ-ի քաղաքներում կազմակերպվող հակահայկական և հակաադրբեջանական ակցիաները կազմակերպվում են տարբեր ռուսաֆոբ ուժերի կողմից, որոնց պետք են լարվածությունը և անկարգությունները Մոսկվայում և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանում: «Ինչո՞ւ են այդ պրովոկատորները հիմնականում օգտագործում ադրբեջանական սփյուռքը: Կարծում եմ՝ որովհետև հայկական սփյուռքը ավելի կազմակերպված է և նշանակում է իր գործողություններում ավելի զուսպ է: Այն չի հիմնվել Մոսկվայում հաստատված տարբեր մուսուլմանական խմբերի կողմից: Կարծում եմ՝ հիմա մասնավորապես հայերը ստիպված են հիմնել իրենց խմբերը, որ անհրաժեշտության դեպքում պաշտպանեն իրենց քաղաքացիներին: Հիմա ՌԴ-ում ապրում են միլիոնավոր մուսուլման-միգրանտներ, որոնցից շատերը կարող են դժգոհ լինել իրենց սոցիալական վիճակից և հեշտությամբ կարող են օգտագործվել ռուսաֆոբ և հակահայկական նպատակների համար, որոնք ունեն տարբեր ծայրահեղական իսլամական խմբերի և արևմտյան հետախուզության առաջնորդները»,- ասաց նա: Վլադմիր Լեպեխինը հույս հայտնեց, որ Ռուսաստանում ապրող և աշխատող Հայաստանի քաղաացիները կշարունակեն իրենց գործողություններում մնալ հնարավորինս կոռեկտության շրջանակներում՝ չնայած Մոսկվայում ստեղծված ոչ այդքան սովորական իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմանին եղած լարվածությանը:


«Խաղաղ քաղաքացիները չպետք է տուժեն և երկու ժողովուրդների դեմ հրահրվող տարբեր սադրանքներից,- ասաց նա,-հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները կկարողանան ազդել Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքներում իրենց սփյուռքի վրա, որպեսզի երիտասարդներին պահեն օրենքի և Ռուսաստանում ընդունված էթիկայի շրջանակներում»:

Դիտվել է՝ 3205

Մեկնաբանություններ