Մարսի մակերևույթին մոլորակի դիտարկման պատմության մեջ առաջին անգամ ավազաթմբերի ալիքների շարժ է արձանագրվել: Ավելի վաղ դրանք համարվում էին ստատիկ, հայտնում է ScienceMag-ը։ Արբանյակները և մարսագնացները կանոնավոր գրանցել են Մարսի վրա ռելիեֆի էոլային ձևերը և մինչև վերջերս վստահ էին, որ ստատիկ դիրք ունեն, սակայն Նեապոլում աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի գիտնականների նոր բացահայտումն ապացուցում է, որ ավազաթմբերի ալիքները շարժվում են: NASA Reconnaissance արբանյակի տվյալների օգնությամբ հաջողվել է պարզել, որ Մարսի ավազաթմբերի ալիքները սահում են բարձունքից, բայց չափազանց դանդաղ։ Այս բացահայտումը նաև ապացուցում է, որ քամիները Մարսի վրա սպասվածից ավելի ուժեղ են։