Ռուսաստանի ռազմածովային ուժերն այսօր շքերթ են անցկացրել Սանկտ Պետերբուրգում, որին մասնակցել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ասել է, որ «Ռուսաստանի ռազմածովային նավատոմը կհամալրվի նոր զինատեսակներով, այդ թվում` աշխարհում իր նմանը չունեցող գերձայնային հարվածային համակարգերով»:
ՊՆ -ն հաղորդել է, թե շուտով կավարտի ռազմածովային ուժերի համար նախատեսված երկու նոր զինատեսակների` «Ցիրկոն» հրթիռային համակարգի և «Պոսեյդոն» ստորջրյա անօդաչու սարքի փորձարկման աշխատանքները: «Ցիրկոնը» կարող է խոցել թիրախները ավելի քան հազար կիլոմետր հեռավորության վրա` գերձայնային արագությամբ: