Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Միքայել Մինասյան, Ռուսահայության անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, բայց չի կարողանում ՌԴ-ում հարցեր լուծել

Միքայել Մինասյան, Ռուսահայության անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, բայց չի կարողանում ՌԴ-ում հարցեր լուծել
26.07.2020 | 20:56

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում անդրադարձել է ՌԴ-ում հայերի ու ադրբեջանցիների միջև բախումներին.

«Հիմա փորձում են ներկայացնել, որ ՌԴ-ում նման վիճակ է, քանի որ Հայաստանում պատերազմ է, բայց սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանում կամ Ղարաբաղում սրացում կա, բայց առաջին դեպքն էր, երբ ՌԴ-ում նման խայտառակ դրություն կա, որովհետև ՀՀ-ում ոչ ոք չի զբաղվում այդ հարցով»,-ասել է նա։ Միքայել Մինասյանը ռուսահայությանը կոչ է արել առերեսվել իրականությանը։ «Ռուսահայությունը պետք է հասկանա, որ իրենց անվտանգության երաշխավորը ՀՀ-ն է, որը ոչ միայն չի ուզում, այլև չի կարողանում լուծել հարցեր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է Մոսկվայում հայկական իրականության հարցերը լուծի՝ հայկական ծիրանից մինչև հայկական կապիտալի հարցերը»,-ասաց նա։ Միքայել Մինասյանն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի երաշխավորն է՝ լինի ՌԴ-ում թե այլուր։ «Հիմա ՀՀ-ում ոչ ոք չի զբաղվում այդ հարցով։ Չի զբաղվում, որովհետև չի ուզում, որովհետև չի կարող, պետք չի: Հետևաբար խնդրում եմ՝ ինքնակազմակերպվեք շատ արագ, հասկացեք, որ այս ամենի մեղավորը Նիկոլն է, խաչ քաշեք ու զբաղվեք ձեր գործով, որովհետև պրոբլեմները ձերն են լինելու»,-ասաց նա՝ ՌԴ-ում բնակվող հայերին կոչ անելով չտրվել էմոցիաներին ու սադրանքների։

Դիտվել է՝ 2232

Մեկնաբանություններ