Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Նանտի Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարի հրկիզման համար կասկածվող տղամարդուն, որը տաճարում որպես կամավոր էր աշխատում, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ 39-ամյա ռուանդացուն միտումնավոր հրկիզման մեղադրանք է ներկայացրել: Տղամարդը ձերբակալվել և հետո ազատ էր արձակվել անցած շաբաթ: Սակայն հետաքննության ընթացքում նոր մանրամասների ի հայտ գալուց հետո նրան կրկին ձերբակալելու անհրաժեշտություն է առաջացել:
Նանտի տաճարը կառուցվել է 1434-1891-ին, ընդամենը 6 մետրով է ցածր Փարիզի Աստվածամոր տաճարից, որում հրդեհ էր բռնկվել անցած տարվա ապրիլին: Ֆրանսիայի իշխանությունները կստանձնեն Նանտի Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարի վերականգնման ծախսերը: