Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՌԴ-ում կայացել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը

ՌԴ-ում կայացել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը
26.07.2020 | 20:59

Հուլիսի 25-ին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում՝ Ռուսաստանի հայերի միության Արմավիրի մասնաճյուղում տեղի է ունեցել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը՝ տեղեկանում ենք Ռուսաստանում հայերի միության ֆեյսբուքյան էջից։ Հանդիպման մասնակիցները դատապարտել են Մոսկվայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և եկել են այն միասնական կարծիքին, որ ոչ մի դեպքում չի կարելի սադրանքների ենթարկվել, և անհրաժեշտ է համատեղ ջանքերով Արմավիրում խաղաղություն ու ներդաշնակություն պահպանել։
Համայնքների ներկայացուցիչները պայմանավորվել են մշտական կապի մեջ լինել` ցանկացած տեսակի սադրանք բացառելու համար։ Հանդիպման ավարտին ադրբեջանական կողմը, շնորհակալություն է հայտնել հայ համայնքին հանդիպումը կազմակերպելու հնարավորության համար:

Դիտվել է՝ 2283

Մեկնաբանություններ