ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը 3 հիմնական նահանգներում առաջ է անցել Հանրապետական կուսակցության թեկնածու, նախագահ Դոնալդ Թրամփից, վկայում են CNN- ի հարցման արդյունքները։ Արիզոնայում հարցվածների 49% -ը աջակցում է Բայդենին, 45% -ը՝ Թրամփին: Ֆլորիդայում հարցվածների 51% -ը Բայդենի կողմնակիցն է, 46% -ը՝ Թրամփի։ Միչիգանում Բայդենին աջակցում է հարցվածների 52% -ը՝ ընդդեմ Թրամփի 40% -ի, նշվում է զեկույցում: 2016-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփը հաղթել է այս 3 նահանգներում: