Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Սամվել Բաբայան. Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի

Սամվել Բաբայան. Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի
27.07.2020 | 23:19

Հավատարիմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը` Արցախը շարունակում է հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից ասված է Հայաստանի Ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունում:


ՄԱԿ-ի հռչակագրերում, մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը լինելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում` որպես սեփական ճակատագիրը որոշելու արցախահայության բացառիկ իրավունք, շեշտում է Բաբայանը: «Արցախը հակամարտության օբյեկտից վերափոխվելու է սուբյեկտի` այդպիսով ուղղակիորեն իրացնելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների սուբյեկտայնությունը: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Արցախի անվտանգությունը ոչ մի պարագայում սակարկման ենթակա չէ»՝ նշված է հայտարարությունում: Այս պատմական, քաղաքական և իրավական հիմնավորմամբ Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը մշակում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգային մոտեցումներ, որոնք հանրային քննարկման կդրվեն շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, փոխանցում է Բաբայանը:
Հայաստանի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունում, որը հավանության է արժանացել Անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում, «համահայկական օրակարգի առանցքային բաղադրիչ Արցախին անդրադարձ է կատարվում առանձին`«Արցախի անվտանգության ապահովում» ենթագլխով, որը ոչ պատահականորեն զուգորդվում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հետ», - նաև ասված է հայտարարությունում:

«Համաշխարհային և տարածաշրջանային փոխակերպումները, որոնք իրենց արտացոլումն են գտել Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարություն մեջ, այնուհանդերձ չեն փոխել Հայաստանի պատկերացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության` որպես ՀՀ գլխավոր մարտահրավերի և Ադրբեջանի կողմից ուժի կիրառման` որպես ՀՀ հիմնական սպառնալիքի վերաբերյալ, որով և վերահաստատվում է Արցախի անվտանգության երաշխավոր լինելը», - հայտարարել է Սամվել Բաբայանը՝ ընդգծելով, որ Արցախն այս համատեքստում շարունակելու է գործակցությունը Հայաստանի հետ:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ