Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալեսն ասել է, որ Թուրքիայի իշխանության որոշմամբ մզկիթի վերածված Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը պետք է պահպանվի որպես համայն մարդկության կարևոր ժառանգություն:
Անկարայում Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում նա նշել է. «Մենք խոսել ենք Սուրբ Սոֆիայի մասին, Իսպանիայի ցանկությունն է, որ տաճարը մնա մարդկության միացյալ ժառանգություն, որը կիսելու են մահմեդականները, ուղղափառները և կաթոլիկները, ուրախ էի լսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնները պահպանելու մասին թուրքական կողմի հավասիացումերը»: Չավուշօղլուն դատապարտել է հակաթուրքական ցույցերը Հունաստանում: «Նրանք Թուրքիայի դրոշն են այրում, մենք՝ հատկապես Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, միշտ հարգանքով ենք վերաբերվել Հունաստանի դրոշին, նույնիսկ երբ անկախության համար պատերազմում հույներին ծովն ենք շպրտել, դա ենք մենք, իսկ նրանք անում են այն, ինչ իրենց է հարմար»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: