Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լիլիթ Մակունցը՝ Հայկ Սարգսյանի մասին

Լիլիթ Մակունցը՝ Հայկ Սարգսյանի մասին
27.07.2020 | 23:24

Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ, և նա ինձ տեղեկացրեց, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով հրապարակումներին, որ Սարգսյանը նախօրեին Սևանի ափերից մեկում փարթի է կազմակերպել, որի ժամանակ ինքը և մյուս մասնակիցները դիմակ չեն կրել:

«Նա ասաց, որ մի քանի օրով հանգստսյան գոտում է, որտեղ այլ մարդիկ ևս կան և մի պահ անզգուշություն է թույլ տվել՝ այդ պահին լինելով առանց դիմակ: Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլի» ներողամտությունը: Որքանով տեղյակ եմ, նա արդեն պետք է տուգանված լինի», - ասաց Մակունցն՝ ավելացնելով, որ պատգամավորն իր հետ զրույցում հերքել է նաև հանգստյան գոտու՝ իրեն պատկանելու լուրերը:

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ