ՍԴ դատավորի նոր թեկնածուին ներկայացրել է կառավարությունը, և խորհրդարանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը բավարար ժամանակ ունեն՝ նրան ուղղելու բոլոր հուզող հարցերը, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ իրենք առաջիկայում պատրաստվում են հանդիպել Վահրամ Ավետիսյանի հետ: «Հանդիպում կազմակերպելուց և մեզ հուզող բոլոր հարցերը բարձրաձայնելուց հետո պատգամավորները կձևավորեն իրենց դիրքորոշումը», - նշեց Մակունցը: