Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել զոհված հայ զինծառայողների հիշատակին

Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել զոհված հայ զինծառայողների հիշատակին
27.07.2020 | 23:34

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին լարվածությանը՝ նշելով, որ ցանկություն է հայտնել հարգանքի տուրք մատուցել բախումների հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակին:

«Ես ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին, որոնք ընկան Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների ժամանակ»՝ Ֆեյսբուքում նշել է պատգամավոր Բուայեն՝ ավելացնելով, որ հիշատակի միջոցառում է կազմակերպվել Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում: «Ֆրանսիան պետք է դաշնակից և քույր մնա Հայաստանի համար»,-ասել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը:

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ