Ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին: Կենդանի կրակով մարտավարական և մարտավարական թռիչքային վարժանքներ կանցկացվեն երկու երկրների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ՝ հայտնել են դեպարտամետից՝ նշելով, որ ներգրավված կլինեն անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների և ականանետների, երկու կողմերի բանակների ռազմական ավիացիայի և հակաօդային պաշտպանության սարքավորումներ: Զորավարժությունները տեղի կունենան Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քուրդամիրում և Եվլախում: