Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծել

Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծել
27.07.2020 | 23:36

Ստամբուլում հայ երիտասարդը ծեծի է ենթարկվել մի խումբ ադրբեջանցիների կողմից՝ տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականն՝ ընդգծելով, որ ադրբեջանական ագրեսիայից անմասն չեն մնացել նաև Թուրքիայում ապրող և աշխատող հայերը։ Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Սկզբում խոսակցություն է գնացել ղարաբաղյան հակամարտության մասին, այնուհետև ադրբեջանցիներն անցել են հարձակման:

Սոցիալական ցանցում տարածվել է խմբակային ծեծի տեսագրությունը: Ֆեյսբուքում գրառում է կատարել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը՝ դիմելով Ներքին գործերի նախարարությանը. «Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»:

Դիտվել է՝ 1471

Մեկնաբանություններ