Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական լարվածությունը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական լարվածությունը
28.07.2020 | 12:58

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսով քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական պետական սահմանին: Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է Կրեմլը, հավելելով` Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողություն կանխելու կարևորությունը: Հեռախոսազրույցից առաջ հաղորդվել էր, որ թուրքական բանակը պատրաստվում է մի քանի օրից Ադրբեջանի հետ համատեղ լայնածավալ զորավարժություններ անցկացնել Հայաստանի սահմանից քիչ հեռու` Նախիջևանի տարածքում: «Վարժանքներում կներգրավվեն հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր», - նշել էր ՏԱՍՍ գործակալությունը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Անդրկովկասում տիրող իրավիճակի շուրջ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։ Երկու կողմն էլ նշել են, որ շահագրգռված են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով և բանակցություններով», - հայտարարել է Կրեմլը։ Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը` տարածաշրջանում իրավիճակի կայունացման նպատակով: Մոսկվան, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, վերջին մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամն է հրապարակավ հորդորում Անկարային նպաստել հայ-ադրբեջանական լարվածության թուլացմանը: Մի քանի օր առաջ էլ ՌԴ ԱԳ նախարարն էր թեման բարձրացրել Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում: «Մոսկվան ընդգծել է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում հավասարակշիռ մոտեցում որդեգրելու և կողմերի վրա զսպող ազդեցություն թողնելու կարևորությունը` իրավիճակի հետագա սրումը կանխելու, սահմանի անվտանգությունը երաշխավորելու և ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ ջանքերը ակտիվացնելու համար», - հաղորդել էր ՌԴ ԱԳ-ն:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ