Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ՊՆ. Գիշերը և առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր

ՊՆ. Գիշերը և առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
28.07.2020 | 12:59

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հաղորդում է ՊՆ մամուլի քարտուղարը: «Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 220 կրակոց, - Ֆեյսբուքում գրում է Շուշան Ստեփանյանը:- Չինարիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ, Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ, Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ»:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ