Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով՝ հասնելով 37629-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 692-ով և հասել 27357-ի, իրականացվել է 1061 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 158527-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հադորդում է. «Պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 942-ի: Բուժվում է 9330 մարդ: